«Կա ակնհայտ ապօրինի, իրավունքը նսեմացնող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված». Արամ Վարդևանյան
![]() Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026 թվականի հունվարի 5-ին, այսինքն 2026 թվականի առաջին աշխատանքային օրը Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի կողմից կատարվել էր բացառապես երկու գործողություն. 1) Մուտքագրվել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք-պահանջ ներկայացնելով անպայման կալանավորել Սամվել Կարապետյանին, 2) մերժել Սամվել Կարապետյանի Մեռելոց հիշատակի օրը, իր հոր գերեզմանին այցելելու միջնորդությունը: Մեր փաստաբանական թիմի կողմից ևս ներկայացվել է և դեռևս ներկայացվելու են վերաքննիչ բողոքներ տնային կալանքի որոշման դեմ, սակայն հարց է առաջանում՝ իրավապահ մարմինները, երբ կալանքի ու տնային կալանքի իրավունքների սահմանափակման ինտենսիվության աստիճանները ըստ Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի նույնական են, ավելին Սամվել Կարապետյանի նկատմամբ այն կիրառվել էր հնարավոր ու անհնար լրացուցիչ սահմանափակումներով՝ բողոքի հիմք, հիմնավորումն ինչպես պետք է ներկայացնեին: Պատասխանն ակնհայտ է, հիմնավորում չկա, հիմք չկա, բայց կա բացառապես ակնհայտ ապօրինի, իրավունքը նսեմացնող ու ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված...: Քաղաքական հետապնդման կոնկրետ այս աբսուրդը տևում է շուրջ 7 ամիս: Առաջիկայում կներկայացվեն այս զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ: Աղբյուրը` Արամ Վարդևանյան |

«Իրանում նոր աշխարհակարգ է հաստատվելու»․ Վահե Լոռենց
11902:06
«Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկաններն այցելում են Մասյացոտնի թեմի քահանաներին»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
12401:12
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հերքում է հրապարակել
10301:02
Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց (տեսանյութ)
12700:36
«Իրական Հայաստանում ոչ մի երեխա ծնված չի համարվելու, եթե նրան դուրս չի քաշել անձամբ Փաշինյանը»․ Ռուբեն Մխիթարյան
12300:06
«Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են. սպասենք»․ Հայր Ասողիկ
113Երեկ, 23:42
