Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ.

«Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ դժվարությունների միջով է անցնում»․ Տիգրան Աբրահամյան

82
Այսօր, 10:48
«Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ դժվարությունների միջով է անցնում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն 3-րդ օրն է՝ Նարեկ Սամսոնյանը հացադուլում է: Նա այս պահին մենախցում է և միայն կարելի է պատկերացնել, թե ինչ զգացողությունների և դժվարությունների միջով է անցնում:
Շատերն այս քայլը ծայրահեղ համարեցին, սակայն մյուս կողմից՝ երկրում ստեղծված բռնատիրական կարգն ու իշխանության բերած խաղի պայմանները, թույլ չեն տալիս առաջնորդվել միայն պայքարի դասական կանոններով, որի դրսևորումներից մեկն էլ հացադուլն է:
Առողջություն, ուժ և ամուր նյարդեր Նարեկին՝ իր ընտրած ճանապարհը հաջող անցնելու և իր բարդությունները նպատակին ծառայեցնելու համար:
Ազատությո՛ւն Նարեկին, Վազգենին և մեր բոլոր քաղբանտարկյալներին»։