Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ.

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ «Դոնալդ Թրամփի» ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ

72
Այսօր, 10:06
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ «Դոնալդ Թրամփի» ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ

Հունվարի 9-ին Ա. Լ-ն, որը բնակվում է Կոտայքի մարզում, ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ 2024 թվականի հոկտեմբերից Ֆեյսբուքով շփվել է «Դոնալդ Թրամփ» (մնացած տվյալները պարզվում են) անվամբ անձի հետ, որը ներկայացել է որպես բժիշկ, ով իբրև աշխատում է Սիրիայում գտնվող ռազմական ճակատում: «Առավոտի» տեղեկություններով, շփման ընթացքում նա սկսել է սեր խոստովանել և խոստացել է գալ Հայաստան՝ ամուսնանալ իր հետ. «Դ․ Թրամփը 2025թ. հունվարից պարբերաբար գումարներ է ուզել Ա․ Լ-ից՝ Հայաստան գալու համար, և վերջինս հավատալով նրան՝ 2025թ. հունվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում Երևանի կենտրոնական Հայփոստի գլխամասից Դ․ Թրամփի կողմից ուղարկված հաշվեհամարին տարբեր անձանց անուններով ուղարկել է գումարներ, ընդհանուր մոտ 13.000 ԱՄՆ դոլար, 15 000 եվրո և 1․500.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոս»: Ձեռնարկվում են միջոցառումներ Դ․ Թրամփի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ՔԿ Նաիրիի քննչական բաժին։