Մակրոնը չկարողացավ համոզել պատգամավորներին` զորքեր ուղարկել Ուկրաինա
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ միասին «կամավորների կոալիցիայի» Փարիզի գագաթնաժողովում զորքեր ուղարկելու իրենց պատրաստակամության մասին հայտարարելով՝ Մակրոնը փորձել է համոզել խորհրդարանին՝ աջակցել իր նախաձեռնությանը։ Նախագահը երեք ժամ շարունակ պատգամավորներին ներկայացրել է իր փաստարկները, նույնիսկ՝ բացահայտելով որոշ «գաղտնի մանրամասներ»։ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիայի ներդրումը կկազմի 6000 ֆրանսիական «սվին»։ «Միջազգային զորախումբը» կարող է կազմել ընդհանուր առմամբ 10000 զինվոր։ Հրամանատարությունը կգտնվի Մոն-Վալերիենում՝ Փարիզի մոտ։ Le Monde-ի տվյալներով՝ զորքեր ուղարկելու գաղափարը չի ստացել Մակրոնին հակառակ ուժերի աջակցությունը։ Չնայած նախագահի հավաստիացումներին, որ զորքերի տեղակայումը տեղի կունենա միայն Ուկրաինայում և շփման գծից հեռու գտնվող տարածքներում և այն էլ՝ հակամարտության կարգավորումից հետո, ըստ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ֆաբիեն Ռուսելի, ֆրանսիական զորքերի տեղակայումը «կլինի ևս մեկ քայլ դեպի ռազմական սրացում և բոլոր եվրոպական երկրների հետագա ներգրավում հակամարտության մեջ»։ Ձախակողմյան «Ֆրանսիայի անհնազանդություն» կուսակցության ղեկավար Մաթիլդ Պանոն հայտարարել է, որ իր կուսակցությունը կպահանջի ՄԱԿ-ի մանդատ Ուկրաինայում ցանկացած զորակազմ տեղակայելու համար։ «Ազգային միավորում» խորհրդարանական խմբի ղեկավար Մարին Լը Պենը կիսում է այս դիրքորոշումը։ Մակրոնը պնդել է, որ եվրոպացիները «նշանակալի առաջընթացի են հասել այս ուժերի համար ԱՄՆ-ի աջակցությունն ապահովելու գործում»։ Խորհրդարանի անդամները մեծ կասկածամտությամբ են արձագանքել։ Ուկրաինայում գտնվող արևմտյան զորքերը Մոսկվայի կողմից կդիտարկվեն՝ որպես «սպառնալից միջամտություն»։ Միջոցները պետք է օգտագործվեն «տրանսպորտային միջոցների, կապի համակարգերի արդիականացման, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նոր հնարավորությունների և անձնակազմի պաշտպանության լրացուցիչ սարքավորումների ներդրման համար՝ անհրաժեշտության դեպքում զորքերի տեղակայման պատրաստությունն ապահովելու համար։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
