Պայթյուն՝ Երևանի գազալցակայաններից մեկում
173
Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ., 12:36
![]() Հունվարի 9-ին, ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը Հրաչյա Քոչար փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու, ապա մեկ ժամ անց նույն հասցեից «ԳՈւՎ և պոլիտրավմա» ախտորոշմամբ ևս մեկ քաղաքացու։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 50-ամյա Արմեն Ա-ն և 63-ամյա Բայանդուր Ա-ն։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում, Արմեն Ա-ն և Բայանդուր Ա-ն Հրաչյա Քոչար 228 հասցեում գործող գազալցակայանում զոդման աշխատանքներ կատարելու ժամանակ գազի լիցքավորման հաշվիչի պայթյունի հետևանքով են ստացել մարմնական վնասվածքները։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
