Երևան`   -11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.

«Կոչ եմ անում օգտվել այս հնարավորությունից». Արսեն Թորոսյան

115
Երեկ, 09:48
«Կոչ եմ անում օգտվել այս հնարավորությունից». Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ կցելով տեսանյութ. «Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով (20%+2%)»: «Ինչպես գիտեք, փոխել ենք հետվճարի չափը ու հունվարի 1-ից այն կազմում է 20 տոկոս՝ մինչև 10 հազար դրամ, ու կարող եք ձեր կենսաթոշակներն ու նպաստները, ըստ էության, ինքնուրույն բարձրացնել այդքան չափով: Դրա համար պետք է անկանխիկ առևտուր կատարել ՀՀ-ում»,- իր խոսքում նշել է նախարարը: Խոսելով մեկ այլ ծրագրի մասին՝ ասել է. «Եթե մեր կենսաթոշակառուներն ու նպաստառուներն իրենց Visa կամ MasterCard-երը փոխարինեն ArCa քարտերով, ապա կարող են ստանալ ոչ թե 20 տոկոս հետվճար, այլ՝ 22 տոկոս»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը`   Արսեն Թորոսյան