Երևան`   -7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ.

«Սուրեն Պապիկյանը մաս է կազմում փաշինյանական կեղծ պատարագների շրջիկ թատերախմբի». Գեղամ Մանուկյան

146
Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ., 20:36
«Սուրեն Պապիկյանը մաս է կազմում փաշինյանական կեղծ պատարագների շրջիկ թատերախմբի». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր երեկոյան Սուրբ Ծննդյան ճրագալույցի Սուրբ Պատարագին մարդաշատ էր նաև ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդությանը փոխանցված Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Նրանց թվում, ինչպես միշտ, շատ էին զինծառայողները։ Սակայն բարձրագույն հրամանատարական կազմը չկար։ Չկար նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ավելի ճիշտ՝ երբեք ոտք չի դրել ՀՀ պաշտպանության նախարարությանը տարիներ առաջ փոխանցված եկեղեցի։
Դե շեֆը կջղայնանա, չէ որ իբրեւ Հայ Առաքելական եկեղեցու կարգապահ հոգեւորականներ, Սուրբ եւ Անմահ Պատարագին նրանք չեն զեղջում Ամենայն Հայոց Հայրապետի անունը։
Պապիկյանն իր բուն գործով զբաղվելու, զինված ուժերը քաղաքականությունից հեռու պահելու փոխարեն, «գերազանցիկի» պես մաս է կազմում փաշինյանական կեղծ պատարագների մասսովկան ապահովող շրջիկ թատերախմբին։
Այսօր էլ զգաստ կանգնած Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց էր սպասում շեֆի ժամանմանը։
Առիթ ունեցել եմ նրան զգուշացնելու այս կեղտոտ արշավին իբրեւ պաշտպանության նախարար իր ակտիվության անթույլատրելիության մասին։ Բայց զուր, իր համար «ֆյուրերիկի» պահանջը վեր է բոլոր գրված ու չգրված իրավական ու բարոյական օրենքներից»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան