Իրանում հերքել են ցուցարարների կողմից Մալեքշահիի և Աբդանանի գրավման մասին լուրերը
![]() Իրանական լրատվամիջոցները հերքել են արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե ցուցարարները գրավել են երկրի արևմուտքում գտնվող Մալեքշահի շրջանը։ «Մալեքշահիում մի քանի լարված ժամերից և զինված անձանց հետ բախման հետևանքով անվտանգության աշխատակցի զոհվելուց հետո, այժմ շրջանում անվտանգության ուժերի ներկայության շնորհիվ, իրավիճակն ամբողջությամբ կայունացել է»,- գրում է Tasnim-ը։ Mehr-ի հաղորդմամբ, Աբդանանում ոստիկանության հսկողության ներքո անցկացված խաղաղ հավաքը տևել է մինչև 19:00, որից հետո մասնակիցները սկսել են հեռանալ։ Նրանցից առանձնացել է 250-300 հոգուց բաղկացած խումբ, որը վանդալիզմով է զբաղվել։ Ուժայինների աշխատանքի շնորհիվ Աբդանանում կարգուկանոնը վերականգնվել է, իրավիճակը վերահսկողության տակ է։ Ավելի վաղ Fox News-ը հաղորդել էր, որ ցուցարարները վերահսկողություն են հաստատել Մալեքշահիի և Աբդանան քաղաքի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցեր են ընթանում տեղական արժույթի անկման պատճառով։ Իրանական HRANA իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, զոհվել է 36, ձերբակալվել՝ ավելի քան 2000 մարդ։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
