Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ քաղաքում իրավիճակի սրման պատճառով
![]() Հալեպի միջազգային օդանավակայանը 24 ժամով դադարեցնում է իր գործունեությունը՝ քաղաքում իրավիճակի սրման պատճառով, որտեղ հրաձգություն է սկսվել քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժեր» կոալիցիայի ուժերի և Սիրիայի անցումային կառավարության ուժերի միջև: Այս մասին հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչության նախագահ Օմար ալ-Հուսարին։ Վերջին տվյալների համաձայն քուրդ զինյալների կողմից Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծության հետևանքով զոհվել է 9 մարդ: Իր հերթին, Syria TV-ն հաղորդում է, որ մի քանի ժամ տևած կատաղի փոխհրաձգությունից հետո հրադադար է հաստատվել։ Հունվարի 6-ի առավոտյան «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ն անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են կառավարական ուժերի դիրքերի վրա Շեյխ-Մաքսուդ թաղամասի շրջակայքում։ Հարվածների հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, ևս մի քանիսը վիրավորվել են։ Սիրիական բանակը, ի պատասխան քրդական կազմավորումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման, ոչնչացրել է «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ի զինամթերքի պահեստը Շեյխ-Մաքսուդի շրջանում։ Քրդական կազմավորումների և կառավարական ուժերի միջև սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
