Ճրագալույցի Սուրբ պատարագն՝ ուղիղ միացմամբ
![]() Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը: |

«Վենեսուելայի շուրջ կատարվող վերջին զարգացումների մասին՝ միայն իրավական կտրվածքով». Զառա Հովհաննիսյան
2402:06
«Երբ խաբվածները հասկանում են, որ իրենց խաբել են, բանը բանից անցնում է». Արա Արայան (տեսանյութ)
5701:06
««Սրբազան» ավազակաորջը». Անդրանիկ Թևանյան
4701:00
Անսովոր միջոց՝ քունը հեշտացնելու համար
9000:32
«Շուտով կսկսվի Վենեսուելայի նավթի ու երկրի պաշարների առևանգումը». Վահե Սարգսյան
7100:12
«Հայաստանը Թրամփիզմի «խաղաղության» կովկասյան կիզակետում». Արեգ Սավգուլյան
91Երեկ, 23:42
