Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ.

Իշխանական ողջ էլիտան նշում է Ալեն Սիմոնյանի 46-ամյակը

140
Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ., 23:06
Իշխանական ողջ էլիտան նշում է Ալեն Սիմոնյանի 46-ամյակը

«Արմլուր»-ի տեղեկությունների համաձայն՝ Ալեն Սիմոնյանը շքեղ միջոցառում է կազմակերպել իր ծննդյան օրվա հետ կապված:
Այս պահին իշխանական ողջ էլիտան «Պալլադիում հոլլ»-ում նշում է Ալեն Սիմոնյանի 46-ամյակը: «Մեր աղբյուրները փոխանցում են, որ ծննդյան շքեղ արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ:

Ներկա են նաև ՀՀ փոխվարչապեներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները ևս մասնակցում են Սիմոնյանի ծննդյան արարողությանը: ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, գրեթե բոլոր նախարարները, ԱԺ աշխատակազմը, Սիմոնյանի ընտանիքի անդամները ևս ներկա են քեֆ-ուրախությանը»,- գրում է աղբյուրը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Ստորև՝ ՔՊ-ականների լուսանկարները խնջույքից: