«Ես Վենեսուելայի նախագահն եմ. ես անմեղ եմ». Մադուրո
![]() CNN-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի դատարանն սկսել է նախնական լսումներ, որոնց ընթացքում ԱՄՆ-ի իշխանություններն, ինչպես սպասվում է, մեղադրանք կառաջադրեն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որոնք ներկայացել էին դատարան, իրենց մեղավոր չեն ճանաչել։ «Ես մեղավոր չեմ այստեղ նշված ոչ մի բանում։ Ես ազնիվ մարդ եմ։ Ես դեռևս իմ երկրի նախագահն եմ»,- հայտարարել է Մադուրոն։ Դատարանում ներկայանալիս Ֆլորեսը ներկայացել է՝ որպես Վենեսուելայի առաջին տիկին և նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել։ Մադուրոն ընդգծել է, որ իրեն համարում է ռազմագերի՝ նշելով, որ գերի է վերցվել Կարակասում գտնվող իր տնից։ Այնուհետև դատավորը ընդհատել է Վենեսուելայի նախագահի ելույթը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Մադուրոն խոսում է իսպաներեն և օգտագործում է թարգմանիչ։ CNN-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի դատարանի շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ մարդիկ։ Ոմանք ողջունել են Մադուրոյի ձերբակալությունը, իսկ մյուսները բողոքել են։ Վենեսուելայի դրոշներ թափահարելով՝ նրանք, ի թիվս այլնի, վանկարկել են. «Ո՞վ ենք մենք՝ Վենեսուելա։ Ի՞նչ ենք ուզում՝ ազատություն»։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
