Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ.

«Շողակաթ»-ի փոխարեն՝ «Առաջինի լրատվական ալիք»

131
Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ., 23:18
«Շողակաթ»-ի փոխարեն՝ «Առաջինի լրատվական ալիք»

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ) տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը լուծել է ՀՀՌՑ-ի հետ կնքված՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակման պայմանագիրը և դադարեցրել է թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքի 44-րդ Հոդվածի 3.1. կետի պահանջը ապահովելու նպատակով հանրային մուլտիպլեքսում 2-րդ համարի ներքո այսուհետ կհեռարձակվի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը։