Անսովոր միջոց՝ քունը հեշտացնելու համար
![]() Բրիտանացի սոմնոլոգներ Էլլի Հարը՝ Բրոմփթոնի թագավորական հիվանդանոցից, և Քլեր Ռումսը խորհուրդ են տվել քնելուց առաջ լոգանք ընդունել մթության մեջ կամ աղոտ լուսավորության պայմաններում՝ որպես քունը հեշտացնելու միջոց։ Մասնագետների խորհուրդները ներկայացրել է Daily Mail պարբերականը։ Մասնագետների խոսքով՝ սկզբում այս պրակտիկան տարածում է ստացել սոցիալական ցանցերի շնորհիվ․ օգտատերերը նշել են, որ քնելուց առաջ լոգանք ընդունելը օգնում է մարդկանց ավելի արդյունավետ քնել, եթե խուսափեն պայծառ լույսից: Սոմնոլոգները բացատրել են, որ այդ ազդեցությունը պայմանավորված է ֆիզիոլոգիական մեխանիզմներով։ «Տաք ջուրը նպաստում է մարմնի ջերմաստիճանի հետագա նվազմանը, հենց այդ գործընթացն է օրգանիզմի համար քնի կարևոր ազդանշան։ Լրացուցիչ դեր ունի նաև աղոտ լուսավորությունը․ այն օգնում է անցնել հանգստի ռեժիմի և խթանում է մելատոնինի՝ ցիրկադային ռիթմերը կարգավորող հորմոնի արտադրությունը», — բացատրել է բժիշկ Հարը։ Քլեր Ռումսը նշում է, որ մթության մեջ լոգանք ընդունելը չի կարող փոխարինել քնի հետ կապված լուրջ խանգարումների բուժմանը: Այնուամենայնիվ, այս հանգստացնող պրակտիկան օգնում է նվազեցնել գրգռվածությունը և պատրաստել մարմինը քնի, ինչը հատկապես արդիական է թեթև անքնության դեպքում: |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
