Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ.

«Ազգային առաջնորդ չկա, ինքնասիրահարված ինֆանտիլ ջեբկիրների հավաքածու է». Արգիշտի Կիվիրյան

139
Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ., 22:12
«Ազգային առաջնորդ չկա, ինքնասիրահարված ինֆանտիլ ջեբկիրների հավաքածու է». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չէ, այս ազգը լրիվ անհույս ա։ Անգրագետ ու ժամանակավրեպ կերպով վարեցին Արեւմտյան Հայաստանի ազգային-ազատագրական պայքարը, ստացան Եղեռն ու դատարկված Հայոց լեռնաշխարհ, բայց հարյուր տարվա մեջ այդպես էլ չցանկացան վերլուծել ու մոդելավորել իրենց սխալները, որ երբեք չկրկնեն։ 1988 թվականի շարժման արդյունքում սկզբում դատարկվեց ոչ միայն բուն Ադրբեջանը հայերից, այլև ողջ Դաշտային Արցախը, հայկական բնիկ արեալ հանդիսացող Քուռի աջափնյա գոտին (ավելի քան 300 հազար հայություն), վերջում էլ Լեռնային Արցախը (120 հազար հայություն), բայց էլի համառորեն չեն ցանկանում հասկանալ, թե ոնց քայլ առ քայլ հասան այդ աղետին։ Թե ոնց էր հնարավոր խուսափել, թե արդյո՞ք չկար հայության զարգացման այլ ճանապարհ։ Հասկանալի է, որ շատ հեշտ ա Նիկոլի պես մարտնչող պատուհասի վրա ամենը բարդելը, ես էլ եմ գտնում, որ ինքն ա թիվ մեկ պատասխանատուն, քանի որ այդ պահին ինքն ա եղել բարձրագույն քաղաքական իշխանության ղեկավարը։ Բայց մի՞թե չեք հասկանում, որ եթե հայկական առկա քաղաքական դասը տեսներ սպասվելիք պատերազմը հաղթելու տարբերակ, այս պատուհասին երբեք իշխանություն չէր տա։ Լեւոնը պնդում էր, որ Առաջին պատերազմում հայ ազգը հաղթել ա ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը, ու պետք ա գնալ զիջումների, քանի շուտ ա, թե չէ հետո շատ վատ կլինի։ Դա ինչ ա, եթե ոչ խոստովանություն, որ ինքը ամբողջական պատերազմը հաղթելու տարբերակ չի տեսնում։ Սերժը գնացել էր 2018 թվականից առաջ Արցախ ու այնտեղի էլիտային ասել, որ եթե չգնան զիջումների ու շրջանների հանձման, ապա Ղարսի տեղը Ստեփանակերտ-Ստեփանակերտ եք երգելու։ Ինչ ա դա, եթե ոչ անկեղծ խոստովանություն, որ զիջման չգնալու դեպքում եկող պատերազմում ընկնելու ա անգամ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այ դրա համար էլ պետք էր Նիկոլի պես պատուհաս, ով հանուն իշխանության կանի այն, ինչը իրենք իրենց ձեռքերով չէին ուզում անել։ Ուղղակի իրենք չէին պատկերացնում, որ Արցախը խուրդելուց հետո հնարավոր ա պահել իշխանություն, դրա համար նախկինների ողջ կազմի մոտ մինչ օրս կատարյալ լոմկա ա։ Հիմա էլ, այսքան կորուստների պարագայում փոխանակ ուղեղներդ աշխատեցնեք, որպեսզի այս եղածն էլ չկորցնեք, էլի խառնել եք ձեր ֆանտազիաները ու բաժակաճառերը իրական քաղաքականության հետ...
P.s. Ընդ որում ես ինքս գտնում եմ, որ այդ պատերազմը հնարավոր էր փորձել հաղթել, ուղղակի գինը թանկ կլիներ։ Բայց իրական ազգային առաջնորդը պետք ա գնար դրան, ուղղակի հայկական քաղաքական դասում ազգային առաջնորդ չկա, ինքնասիրահարված ինֆանտիլ ջեբկիրների հավաքածու ա, որ երազել են այստեղից այնտեղից մի բան փախցնել ու իրենց դրել էին իրենց երազած հերոսների տեղը»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան