«Նոր տարին չի լուծելու կուտակված հիմնահարցերը, եթե ձեռքներս ծալած նստենք»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամանորի շեմին սուպերմարկետներում մեծ առևտուր էր, դրանց տերերը մեծ շահույթներ ունեցան։ Ընկերս պատմում է, որ տարեմուտին Երևանում 3 ժամ լավաշի հերթում է եղել։ Սակայն մինչև փետրվարի կեսերն առևտուրը սառած վիճակում է լինելու։ Նոր տարին ինքնին չի լուծելու հին, կուտակված հիմնահարցերը, եթե ձեռքներս ծալած նստենք։ Անձնական, ընտանեկան խնդիրներից զատ համազգային մեծ մարտահրավերներ կան, որոնք սպառնալիք են պետության, հանրության և յուրաքանչուրի համար։ Դրանցից գլխավորը, առաջինը դրսից ղեկավարվող, օտարի օրակարգն իրականացնող, հանրությանը պառակտող, Հայաստան պետության համար սպառնալիք իշխանության հեռացումն է։ Նիկոլ Փաշինյանը խախտել ու խախտում է սահմանադրությունը, չունի կարմիր գծեր։ Սակայն նա տիրապետում է հսկայական վարչական և ֆինանսական ռեսուրսների, շարունակում է քաղաքական օրակարգ թելադրել։ Ընդդիմությունը պետք է ունենա գործողությունների պլան Բ, երբ մեծ չափով կեղծվեն հունիսի 7-ին նշանակված ԱԺ ընտրությունները»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Վենեսուելայի շուրջ կատարվող վերջին զարգացումների մասին՝ միայն իրավական կտրվածքով». Զառա Հովհաննիսյան
2402:06
«Երբ խաբվածները հասկանում են, որ իրենց խաբել են, բանը բանից անցնում է». Արա Արայան (տեսանյութ)
5701:06
««Սրբազան» ավազակաորջը». Անդրանիկ Թևանյան
4701:00
Անսովոր միջոց՝ քունը հեշտացնելու համար
9000:32
«Շուտով կսկսվի Վենեսուելայի նավթի ու երկրի պաշարների առևանգումը». Վահե Սարգսյան
7100:12
«Հայաստանը Թրամփիզմի «խաղաղության» կովկասյան կիզակետում». Արեգ Սավգուլյան
91Երեկ, 23:42
