Երևան`   -10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ.

«Եկեղեցու բարենորոգումը պարտադիր է․ այլ հարց է, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից պետք է արվի»․ Նորայր Նորիկյան

89
Երեկ, 15:12
«Եկեղեցու բարենորոգումը պարտադիր է․ այլ հարց է, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից պետք է արվի»․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ Եկեղեցու «Բարեփոխման» մասին հետևյալը․ Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու գերազանցում իր սահմանադրական լիազորությունները․․․

Երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը և մի քանի բարձրաստիճան հոգևորականներ հայտարարություն են տարածել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մասին․․․
Հեռու եմ այն մտքից, որ մեր եկեղեցին բարենորոգման կարիք չունի։
Ճիշտ հակառակը, վերջին ամիսների իրադարձություններն ինձ բերել են այն համոզման, որ այդ փոփոխությունները ոչ միայն անհրաժեշտ են, այլև պարտադիր։
Այլ հարց է, թե այդ բարենորոգումներն ինչպե՞ս պետք է արվեն և ամենակարևորը՝ ո՞ւմ կողմից պետք է արվեն։
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է թելադրում հանրային ու քաղաքական օրակարգը, համակերպվե՛ք այն մտքի հետ, որ երկրի հիմնական խնդիրների լուծումը թողած, նա շարունակելու է մեր ժողովրդին զբաղեցնել իր աղոթքներով, պատարագներով, բանաստեղություններով, հարվածային գործիքներով, պոպուլիզմով ու իրականում ոչ մի բան չանելով։
Որ պահին, որ ձևավորվեց իրական քաղաքական այլընտրանքը, և այդ այլընտրանքը ձևակերպեց իրատեսական ու ռացիոնալ քաղաքական ծրագիր՝ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու վերաբերյալ, որ պահից այդ այլընտրանքը սկսեց ձևավորել երկրի քաղաքական ու հանրային օրակարգը, համոզված եղեք, Նիկոլ Փաշինյանը կդադարի պահանջարկ ունենալուց։
Հիմա մի քանի խոսք Նիկոլի բարենորոգումների մասին․
Իշխանության գալուց հետո նա․
-խոստացավ բարեփոխել դատաիրավական համակարգը ու ձախողեց այն ամբողջովին,
-խոստացավ իրականացնել անցումային արադարադատություն ու չիրականացրեց,
-խոստացավ կատարել ՎԵԹԹԻՆԳ ու չիրականացրեց
-խոստացավ ջարդել կոռուպցիայի ողնաշարը, հիմա այն ավելի է զարգանում,
-խոստացավ պատժել երկիրն ու ժողովրդին թալանածներին, որևէ մեկին չպատժեց,
-խոստացավ բարեփոխել պետական կառավարման համակարգը, փոխարենը բոլոր ոորտներում ստեղծեց կառավարման ճգնաժամ,
-Արցախի, պատերազմի, պարտության, խաղաղության հաստատման, ուժային հաշվեկշի մասին արդեն անիմաստ է խոսել։
Գոյություն չունի մի բնագավառ, որի բարեփոխման մասին չի խոսել ու խոստացել Նիկոլ Փաշինյանը, որը չի ավարտվել ձախողմամբ ու կազմաքանդմամբ․․․
Հետևություններն արեք ինքներդ․․․
Իսկ Եկեղեցու «Բարեփոխման» մասին կասեմ հետևյալը․ Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու գերազանցում իր սահմանադրական լիազորությունները․․․»։

Աղբյուրը`   Նորայր Նորիկյան