Երևան`   -10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ.

«Նիկոլի ընդդիմությունը նիկոլի հետ հավասար կրում է այս աղետի պատասխանատվությունը»․ Նարեկ Մալյան

85
Երեկ, 15:48
«Նիկոլի ընդդիմությունը նիկոլի հետ հավասար կրում է այս աղետի պատասխանատվությունը»․ Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին 5 տարում ստեղծված իրավիճակից միակ ելքը՝ իմպիչմենտն է: Որպես առաջին քայլ իմպիչմենտի օրակարգի շուրջ իրական ընդդիմության իրական համախմբումը և իմպիչմենտի օրակարգի շուրջ իրական առաջնորդության ձևավորումը: Դրա փոխարեն ընդդիմությունը այս տարիներին զբաղված է եղել թիվ մեկ ընդդիմադիրի տիտղոսի համար քողարկված՝ իսկ վերջին տարին արդեն բացահայտ իրար միս ուտելով, այսինք՝ ուղտ քորելով:
Պարապուրդի մատնված ընդդիմադիրներից շատերը ցանկություն չունեն իրական պայքար առաջնորդելու: Փոխարենը գնում են մարզեր իբր ժողովրդին ինչ որ բան բացատրելու, անիմաստ, անբովանդակ երթեր ու դահլիճային միջոցառումներ են անում: Դե ամառները ու նոր տարվա տոներին թռնում են եվրոպական երկրներ հանգստանալու: Մի խոսքով, մինչև ընտրություններ փորձում են ժողովրդին զբաղացնել, արանքում չմոռանալով կյանքը վայելել:
Նիկոլի ընդդիմությունը նիկոլի հետ հավասար կրում է այս աղետի յուրաքանչյուր դրվագի պատասխանատվությունը: Նիկոլի ընդդիմությունը մեղավոր է այս ամենի համար ասենք նիկոլի դատախազության, նիկոլի քննչականի, նիկոլի Մասիս Մելքոնյանի, նիկոլի ԱԱԾ-ի, նիկոլի հ1-ի ու նիկոլի մյուս հենարանների չափ:
Չի կարող պատահել, որ բոլոր ընդդիմադիրներն ուզենան նիկոլը հեռանա ու նիկոլը մնա: Տենց բան ուղղակի չի կարող պատահել… Նշանակում է ոչ բոլորի նպատակն է նիկոլի հեռացումը: Նիկոլի դեմ պայքարը մի քանի անգամ հետևողական տապալող անհատներին պետք է քաղաքավարի խնդրել առժամանակ մարդկանց աչքին չերևալ, իսկ եթե համառեն՝ կնշանակի պադոշ են և սեփական անձը իրենց համար ավելի կարևոր է, քան նիկոլի հեռացումը: Այդ դեպքում պետք է անխնա քննադատել, ամոթանք տալ երեսպաշտ սրիկաներին, դաշտը մեր ձեռքով մաքրելով առողջ ուժերի և իրական օրակարգի համար:
Էս ա դառն իրականությունը:
Հ.Գ. Ինձ տարբեր կողմերից խնդրում են ընդդիմությանը ուղիղ չհարվածել: Մեր ձևով շարժման հետ աֆիլացվող մի կին էլ վերջերս ինձ մեղադրեց ընդդիմությանը պառակտելու մեջ:
Անկեղծ չգիտեմ, միգուցե դադարեցնեմ հանրության անունից անհարմար հարցեր բարձրաձայնելու միջոցով ընդդիմությանն առողջացնելու գործս, միգուցե ավելի ուժեղացնեմ քննադատությունս: Դեռ որոշում չունեմ»:

Աղբյուրը`   Նարեկ Մալյան