Երևան`   -10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ.

«Միտումնավոր որոշել է հարամել մեր ժողովրդի համար նվիրական այս օրը»․ Ժաննա Ալեքսանյան

123
Երեկ, 12:24
«Միտումնավոր որոշել է հարամել մեր ժողովրդի համար նվիրական այս օրը»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենանողկալին այն է, որ միտումնավոր, մտածված որոշել է հարամել մեր ժողովրդի համար նվիրական այս օրը՝ Սուրբ Ծննդյան, Աստվածհայտնության տոնը։ Անունը դրել է բարենորոգում։ Ձեռագիրը նույնն է, հիշում եք, արցախյան պատերազմն ինչպես էր անվանվել՝ հաղթելու ենք, հիմա բարենորոգումն է։ Քեզ բարենորոգիր, մեղքերի մեջ թաղված ես, չնայած անդառնալիության շեմը հատված է։ Քեզպեսներին ասում են անդարձ մեղավոր։ Մեծ համախմբում, ամրություն ու զորություն եմ ցանկանում մեր Եկեղեցուն ու ժողովրդին։ Անօրեն ճանապարհով ու տիրադավների կոմպանիայով ոչնչի հասնել հնարավոր չէ»։

Աղբյուրը`   Ժաննա Ալեքսանյան