Երևան`   -10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ.

Բագրատ և Արշակ Սրբազանների նամակը՝ կալանավայրից

87
Երեկ, 11:54
Բագրատ և Արշակ Սրբազանների նամակը՝ կալանավայրից

Բագրատ և Արշակ Սրբազանների նամակը՝ կալանավայրից․

««Փառք Քեզ Աստված, փառք քեզ,
Ամեն բանի համար փառք Քեզ»...

Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության մեծ խորհուրդը:

Մեր ազատությունից բանտարգելության մեջ գտնվող մեր սիրելի և համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնումի կամքի և Հաղթանակի իրականացման բարեմաղթանքներս ենք հղում մաղթելով և աղոթելով, որ Աստվածորդու Ծննդյան հրաշքով նոր կյանքի և Հոգևոր Հայաստանի տեսիլքը հաղթանակի 2026 թվականին մեր կյանքից հեռացնելով

չարիքը՝ իր բոլոր դրսևորումներով,
սուտը,
կեղծիքը,
ատելությունը,
թշնամությունը,
պարտությունը,
վախը,
ուրացումը,
դավաճանությունը,
դավադիր հոգին,
անարդարությունը,

և մեր կյանքում հաստատվեն
ճշմարտությունը,
արդարությունը,
ազատությունը,
պատիվը,
հավատարմությունը,
նվիրումը,
արիությունը,
հաշտությունը,
սերը
և հաղթանակը,

այն բոլորը, ինչ Աստծունն է և բարի է:

Ամբողջ 2025 թվականը եղավ հալածանքների և փորձությունների մի ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան, սակայն մեզ համար այն դարձավ է՛լ ավելի հաստատվելու, զորանալու և հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան՝ կարևոր իմաստով, որն օծված է մեր Տիրոջ պատգամով. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը... ուրախացե՛ք և ցնծացե՛ք» (Մատթ. 5:11-12), և «նրանք, ովքեր հույսը Տիրոջ վրա են դրել, պիտի ստանան երկիրը և ժառանգեն սուրբ լեռը» (Եսայի 57:13):

Թող 2026-ը լինի համախմբումի, անձնականից անանձնական մեկ նպատակով, մեկ հայացքով, մեկ պայքարով, մեկ տեսիլքով և մեկ հաղթանակով՝ Հայաստանի և հայության, մեր Սուրբ Եկեղեցու, արդարության, ճշմարտության և պատվի հաղթանակով օրհնված տարի, և թող Իր Սուրբ Ծննդյան հրաշքով «Հույսի Աստված լցնի ամբողջական ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ առատանանք» (Հռոմ. 15:13), «ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը» (Հռոմ. 13:12)...

Դեպի Ազատագրում և Հաղթանակ...
Բարի Ամանոր և Սուրբ Ծննդյան օրհնություն

Քրիստոս Ծնաւ և Յայտնեցաւ
Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի»:

Աղբյուրը`   Սրբազան պայքար