Երևան`   -10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ.

«Վեհափառի հեռացում հնարավոր չէ, եթե ինքը՝ Վեհափառը, կամովին չի գնում այդ քայլին»․ Էդուարդ Շարմազանով

108
Երեկ, 11:30
«Վեհափառի հեռացում հնարավոր չէ, եթե ինքը՝ Վեհափառը, կամովին չի գնում այդ քայլին»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Վիճակը նետված է, Ռուբիկոնն էլ՝ անցած։
Վեհափառի հեռացում կամ հանգստի կոչել հնարավոր չէ, եթե ինքը՝ Վեհափառը, կամովին չի գնում այդ քայլին։
Իսկ Վեհափառը բազմիցս նշել է, որ մտադիր չէ լքել Լուսավորչի գահը։
Կա կարծիք, որ պետք է բարենորոգել Եկեղեցին ու կանոնական դաշտում մաքրել Հայ Եկեղեցին նիկոլիզմի սրտի «բարենորոգիչներից»։
Ի՞նչ են նիկոլական «բարենորոգումների» հռչակագրի վերաբերյալ կարծում մեր նվիրապետական աթոռները։
Ո՞րն է մինչ օրս կարծիք չհայտնած «չեզոք» սրբազանների կարծիքը։
Անհրաժեշտ է նրանց հստակ արձագանքը՝ նիկոլիզմի «բարենորոգումների» ծրագրին։
Եկեղեցու ու Վեհափառի ամենապինդ հենարանը քահանայից դասն է ու հավատացյալ հանրությունը։
Ժամանակը չէ՞ կանոնական դաշտում անդրադառնալ այս հարցին։
Հակառակ պարագայում Փաշինյանն ու իր «բարենորոգիչները» նախաձեռնում են քայլեր, իսկ Մայր Աթոռն համբերատար սպասում կամ արձագանքում է։
Վիճակը նետված է, Ռուբիկոնն էլ՝ անցած։
Հույս ունենալ, որ «բարենորոգիչ սրբազանները» կզղջան ու կդադարեն պառակտիչ գործողություններ՝ ինքնախաբեություն է»։