Երևան`   -10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ.

«ՀԱԵ-ն պետք է հստակ դիրքորոշում արտահայտի»․ Արեգ Սավգուլյան

89
Երեկ, 12:06
«ՀԱԵ-ն պետք է հստակ դիրքորոշում արտահայտի»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ վարչապետի կեցավայրում ընդունվել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման», իսկ իրականում՝ կազմաքանդման և պառակտման պաշտոնական հռչակագիրը։ Նշված փաստաթղթում բացահայտորեն խախտված է ՀՀ սահմանադրության 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, այն է․
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
Ըստ նշված հայտարարության՝ ձևավորվել է համակարգող խորհուրդ, որը ՀՀ վարչապետի գլխավորությամբ նպատակադրվել է գահընկեց անել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ընդունել եկեղեցիական նոր կանոնադրություն և կազմակերպել նոր կաթողիկոսի ընտրություն՝ միջամտելով Եկեղեցու ներքին գործերին։
Հ.Գ. Սույն փաստաթղթի տակ ստորագրած «հոգևորականների» և վարչապետի նկատմամբ ՀԱԵ-ն պետք է հստակ դիրքորոշում արտահայտի՝ կարգալույծից մինչև բանադրում։ Իրավապահ համակարգի քրոնիկ անգործությունը հանգեցնելու է ներքաղաքական սուր ճգնաժամի»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան