Ղրղզստանի նախկին նախագահին զրկել են պետական պարգևներից
![]() Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել են պետական պարգևներից։ Հրամանագիրը ստորագրել է երկրի ներկայիս ղեկավար Սադիր Ջապարովը։ Իրավապահ մարմիններին հանձնարարվել է առգրավել դրանք: Աթամբաևը Ղրղզստանի նախագահն էր 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի նոյեմբերը։ 2020 թվականին նա դատապարտվել է 11 տարի ազատազրկման՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատ արձակման համար։ Դատավճիռը հետագայում չեղյալ է հայտարարվել, և գործն ուղարկվել է նոր դատաքննության։ 2023 թվականին Աթամբաևն ազատ է արձակվել բանտից և նրան թույլատրվել է մեկնել արտասահման՝ բուժման համար։ 2025 թվականի հունիսին Աթամբաևը հեռակա կարգով դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման՝ երեք քրեական գործերով՝ Կոյ Տաշ գյուղում հողամասերի անօրինական ձեռքբերման, անօրինական հարստացման և 2019 թվականի օգոստոսին Կոյ Տաշ գյուղում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
