Թրամփը և Զելենսկին ներկայացրել են կարգավորման հարցով աշխատանքային խմբերի կազմը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է այն մարդկանց անուները, ովքեր կմիանան Ուկրաինայի հարցով ԱՄՆ աշխատանքային խմբին և կաշխատեն Ռուսաստանի հետ։ «Աշխատանքային խումբը կկազմված լինի Սթիվ Ուիթքոֆից, Ջարեդ Քուշներից, գեներալ Քեյնից, Մարկո Ռուբիոյից և մի քանի այլ մարդկանցից, որոնց մենք պատրաստվում ենք ընդգրկել կազմում։ Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը պետք է լինի այս աշխատանքային խմբում։ Նա շատ լավ գիտի այդ տարածքը։ Նա գերազանց է կատարում իր պարտականությունները, և հնարավոր է՝ նրանք ավելացնեն ևս մեկ կամ երկու մարդու։ Ուկրաինան նույնպես կունենա մի քանի շատ լավ մարդիկ, որոնք այսօր ներկա էին ճաշին»,- համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ առաջնորդը: Իր հերթին Զելենսկին հայտնել է, որ կարգավորման հարցով ուկրաինական աշխատանքային խմբի կազմում կընդգրկվեն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
