Զելենսկին նշել է կիրակի Թրամփի հետ քննարկման թեմաները
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ 20 կետանոց ծրագիրը 90%-ով պատրաստ է։ Նա նաև ընդգծել է, որ անպայման կբարձրացնի տարածքների հարցը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։ Զելենսկին հաստատել է, որ կիրակի՝ դեկտեմբերի 28-ին, կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել երկրների թիմերին՝ նշելով, որ նրանք «շատ լավ աշխատանք» են կատարել փաստաթղթերի առաջին նախագծերը պատրաստելիս։ Միևնույն ժամանակ, նա նաև հավելել է, որ կան հարցեր, որոնք կարող են քննարկվել միայն ղեկավարության մակարդակով, մասնավորապես, անվտանգության երաշխիքները։ «Ինչ վերաբերում է բարգավաճմանը, սա մեր պետության վերականգնումն է։ Եվ 20 կետից բաղկացած ծրագիրը, որի վրա մենք աշխատում ենք, 90%-ով ավարտված է։ Մեր խնդիրն է՝ ապահովել, որ ամեն ինչ 100%-ով պատրաստ լինի։ Դա հեշտ չէ, և ոչ ոք չի ասում, որ այն անմիջապես 100%-ով պատրաստ կլինի»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է «մոտեցնի ցանկալի արդյունքը» երկու երկրների ներկայացուցիչների յուրաքանչյուր հանդիպման և զրույցի միջոցով։ «Մենք ունենք լայն օրակարգ, որը կլինի այս շաբաթավերջին, կարծում եմ՝ կիրակի, Ֆլորիդայում, որտեղ մենք կհանդիպենք նախագահ Թրամփի հետ։ Մենք կքննարկենք այս փաստաթղթերը, մասնավորապես, ինչպես ասացի, անվտանգության երաշխիքները, և այս բլոկում կան մի քանի փաստաթղթեր, և ցանկալի է գտնել հնարավորություն ամեն ինչ քննարկելու համար»,- ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։ Զելենսկիի հավաստմամբ՝ քննարկվելիք հաջորդ թեման տնտեսական համաձայնագիրն է, որը դեռևս նախնական փուլում է։ «Ստորագրման վերաբերյալ ես չեմ կարող ասել, թե արդյոք որևէ բան պատրաստ կլինի։ Այս հանդիպումը հատուկ նախատեսված է այն հնարավորինս լավ մշակելու համար։ Կքննարկվե՞ն տարածքային հարցեր։ Բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ մենք անհամաձայնություններ ունենք, մեր կողմից անպայման կբարձրացվեն»,-հայտարարել է Զելենսկին։ Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ Ֆլորիդայի Մար-ա-Լագո նստավայրում կիրակի՝ դեկտեմբերի 28-ին: |

«Հարց ԱԺ պատգամավորության թեկնածու Վարդան Ղալումյանին»․ Ոսկան Սարգսյան
13802:06
«ԹՐԻՓՓ-ից հրաժարվել արդեն չեն թողնի, իսկ նորի փող չունի»․ Արթուր Խաչատրյան
237Երեկ, 17:24
«Սա հասկանալի կլիներ, եթե Եվրոպան մեզ առաջարկեր անդամակցել ԵՄ-ին»․ Արթուր Խաչիկյան
142Երեկ, 16:30
«Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս». Լուկաշենկո
211Երեկ, 16:23
«Պետք է կոմպրոմիսներով ընտրվի ՀՀ վարչապետը, որը նախկիններից չէ, ներկաներից չէ, ես էլ չեմ»․ էդմոն Մարուքյան (տեսանյութ)
180Երեկ, 15:30
«Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է»․ Արթուր Խաչատրյան
142Երեկ, 13:54
