Հայտնի են տարվա լավագույն մարզիկները
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մարզական լրագրողներն իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը: Ըստ անվանակարգերի հաղթողներն են՝ Լավագույն 3 մարզիկներ՝ Վարզդատ Լալայան (ծանրամարտ), Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն), Մալխաս Ամոյան (հունահռոմեկան ընբշամարտ) Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ) Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Սարգիս Սարգսյան (շախմատ) Լավագույն թիմ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյան (հունահռոմեկան ընբշամարտ) Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Սուրեն Հարությունյան (կարատե) Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Համլետ Մանուկյան (սպորտային մարմնամարզություն) Լավագույն մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյան (ծարամարտ): «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողը որոշվելու է առցանց քվեարկությամբ, որը կավարտվի այսօր՝ ժամը 17:00-ին: Աղբյուրը` ԿԳՄՍՆ |

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
119Երեկ, 19:54
Գերմանացի ռեկորդակիր հեծանվորդը մահացել է եղջերուի հետ բախման հետևանքով
82018.09.2026, 22:06
Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
38916.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
13515.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
13614.09.2026, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
29613.09.2026, 13:36
