Փհենյանը պատրաստ է արձագանքել Հարավային Կորեայի հետ միջուկային դաշինք ստեղծելու ԱՄՆ-ի փորձերին
![]() ԿԺԴՀ-ն պատրաստ է արձագանքել Հարավային Կորեայի հետ միջուկային դաշինք կազմելու ԱՄՆ-ի փորձերին։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը։ «Վերջերս ԱՄՆ-ի փորձերը՝ մշտապես միջուկային անկայունություն ստեղծելու, որը լրջորեն սպառնում է մեր պետության անվտանգությանը, ավելի ակնհայտ են դարձել», - ասվում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ։ ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է դեկտեմբերի 23-ին ԱՄՆ միջուկային սուզանավի Հարավային Կորեայի Բուսան նավահանգիստ կատարածհերթական մուտքի, «Ջորջ Վաշինգթոն» ավիակիրի գլխավորությամբ ԱՄՆ հարվածային խմբի նոյեմբերյան այցի և ԱՄՆ-Հարավկորեական միջուկային անվտանգության խորհրդատվական խմբի դեկտեմբերյան հանդիպման մասին, որի ժամանակ Վաշինգթոնը հաստատել է Սեուլին ընդլայնված զսպող ուժ տրամադրելու պատրաստակամությունը՝ բոլոր պաշտպանական միջոցների, այդ թվում՝ միջուկային զենքի մոբիլիզացիայով։ Նշվում է, որ «ԱՄՆ միջուկային սպառնալիքը թույլ է տալիս մեզ արագացնել ռազմավարական պատասխան հարված հասցնելու ներուժի ... զարգացումը մեր ծովային ինքնիշխանության ներքո գտնվող գոտում»։ «Մենք կմշակենք հակազդեցության միջոցներ՝ ի պատասխան ԱՄՆ միջուկային ուժերի ցուցադրության, իսկ այդ միջոցների մեթոդն ու ժամկետները կընտրվեն համաչափության և անհամաչափության սկզբունքների հիման վրա», - նշել է ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
