Զելենսկին նշել է՝ որ դեպքում խաղաղության ծրագիրը կարող է դրվել հանրաքվեի
![]() Եթե տարածքային հարցը չհաջողվի լուծել բանակցությունների միջոցով, ապա խաղաղության ծրագիրը կարող է դրվել հանրաքվեի։ Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին։ Զելենսկու խոսքով՝ տարածքային հարցը խաղաղության ծրագրի ամենաբարդ կետն է։ Փաստաթղթի նախագծում նշվում է, որ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում շփման գիծը սահմանվում է համաձայնագրի կնքման օրվա դրությամբ զորքերի տեղակայմամբ։ Այսինքն՝ «կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք»։ Իսկ Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը, որպեսզի համաձայնագիրն ուժի մեջ մտնի։ Սակայն Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան դուրս գա Դոնեցկի մարզից, իսկ ԱՄՆ-ի փոխզիջումային տարբերակը ազատ տնտեսական գոտին է։ Զելենսկին նշել է, որ եթե չհաջողվի համաձայնեցնել «կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք» սկզբունքը, կա երկու տարբերակ՝ շարունակել պատերազմը կամ որոշումներ կայացնել բոլոր պոտենցիալ տնտեսական գոտիների վերաբերյալ։ Այն դեպքում, եթե, այնուամենայնիվ քննարկվի Դոնբասի պոտենցիալ ազատ տնտեսական գոտին, դա պետք է որոշվի հանրաքվեով։ Միևնույն ժամանակ, Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հանրաքվե, և որ նա նրանց բացատրել է, որ ամբողջ փաստաթուղթը պետք է դրվի հանրաքվեի, այլ ոչ թե առանձին հարցեր: |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
