Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է TRIPP-ը
![]() Հայաստանը կառուցողական երկկողմ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» (TRIPP) նախագծի շուրջ, և հայ-ռուսական հարաբերություններում կան բազմաթիվ նրբերանգներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք այժմ շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ TRIPP ճանապարհի իրականացման և կառուցման վերաբերյալ։ Սրանք իսկապես նշանակալի և իմաստալից փոփոխություններ են մեր տարածաշրջանում։ Կան բազմաթիվ նրբերանգներ Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերություններում։ Այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է՝ քննարկելու այս ամենը», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։ Օգոստոսի 8-ին՝ Վաշինգթոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպումից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման և Ադրբեջանի մայրցամաքային մասի ու Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի հաստատման վերաբերյալ։ Այս նախագիծը անվանվել է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
