«Դեռ պաշտոնական պատասխան չեն տվել»․ Տիգրան Պարսիլյանը՝ ՔՊ ընտրացուցակում ընդգրկվելու մասին
![]() ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը դեռևս չգիտի՝ կլինի ՔՊ ընտացուցակում, թե՝ ոչ։ «Մասնակցել եմ լսումներին, կարծում եմ՝ անցել է շատ լավ, նորմալ ու պատասխանն էլ դրական կլինի։ Դեռ պաշտոնական պատասխան չեն տվել»,- «24նյուզ»-ի հետ զրույցում ասել է Պարսիլյանը։ «Ես հպարտ եմ, որ կուսակցության հիմնադիր անդամ եմ, և եթե ես խնդիրներ կունենամ՝ ես չեմ նեղվի բացահայտ դրա մասին խոսելուց, չեմ նեղվի, եթե, օրինակ, կարիք լինի կուսակցությունից դուրս գալու, բայց այս պահին, առնվազն, իմ պատկերացումները և իմ սկզբունքները չեն հակասում կուսակցության սկզբունքներին»,- հավելեց պատգամավորը։ Լրագրողի այն դիտարկմանը, թե «ասում են՝ Փաշինյանը տեսել է, որ կան պատգամավորներ, որոնք ամբողջ տարին ծպտուն չեն հանում, կամ որոնք խոսում են և խնդիր է դառնում, որը ազդել է թիմի հեղինակության վրա՝ փորձում է անձամբ որոշել, թե ով պետք է լինի ընտրացուցակում», ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Վարչապետը միանձնյա չի որոշումներ կայացնում, այլ կայացնում է կուսակցության վերադաս մարմինը, վարչությունը, որը ժողովրդավարության երևույթ է, և պետությանը, կուսակցության գործին լուջ մոտենալու երևույթ է, որովհետև մենք հավակնում ենք ևս 5 տարով կառավարել պետությունը»։ |

«Մտավախություն չունե՞ք, որ ձեր որոշումների համար կալանքի տակ եք լինելու»․ լրագրողը՝ Մասիս Մելքոնյանին (տեսանյութ)
013:54
Իրանում արտաքին միջամտության դեմ երթեր են (տեսանյութ)
4113:46
«Գերմանիան մշակում է ՆԱՏՕ-ի առաքելություն՝ Գրենլանդիայում ԱՄՆ-ին զսպելու համար». #Bloomberg
6913:30
«Տեսանյութում հանձնում եմ չինարենիս քննությունը». Աննա Հակոբյան (տեսանյութ)
5213:12
«Ալեն Սիմոնյանը կռիվ է տալիս՝ ապացուցելու, որ «***նոդերասան» արտահայտությունը վիրավորանք է». Նաիրի Հոխիկյան
5413:06
«Ինչո՞ւ չեք աշխատում Հայ դատի ներկայացուցիչների հետ». հարց՝ Զարեհ Սինանյանին
5812:24
