«Բողոքարկելու եմ ՔՊ վարչության որոշումը»․ Հայկ Սարգսյան
![]() «Ես բողոքարկելու եմ ՔՊ վարչության որոշումը»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ կուսակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ խոսելով իր՝ ՔՊ նախընտրական ցուցակում չընդգրկվելու մասին։ «Ես ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես կուսակցականի, նաև ունենալ առաջադրվելու իրավունք, և կարծում եմ մոտ օրերս վարչությունը կհրավիրի՝ բողոքս քննելու։ Կարող է բարձր հնչի, բայց ես սա անում եմ նաև վարչապետ և իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի համար»,- ասաց Հայկ Սարգսյանը՝ թվարկելով իր՝ Փաշինյանի հետ անցած ուղին։ «Ունե՞ք հարցի պատասխանը, թե ինչու ձեզ մերժեցին»․ հետաքրքրվեցին լրագրողները։ «Ունեմ,- նշեց ՔՊ-ական պատգամավորը, շարունակելով,- ես իմ գործունեությամբ «ցավացրել» եմ որոշ մարդկանց։ Ես հանդես եմ եկել մի շարք օրենսդրական նախագծերով և առաջարկներով, նաև 5 օրենսդրական նախագծերի հեղինակ եմ։ Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը, որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը, կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, դա օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու օրենքի նախագիծն է։ Դրա արդյունքում մարդիկ, ովքեր միլիարդներով գումարը դնում էին իրենց գրպանները, ստիպված պիտի տան պետությանը։ Ստացվում է, որ ես, մեծ օգուտ բերելով մեր պետությանը, հայտնվել եմ թիրախային իրավիճակում և վարչության որոշ անդամներ, մեղմ ասած, չեն գնահատում իմ գործունեությունը»։ |

Կիևում ռուսական հարձակումից հետո ավելի քան 1 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
13200:22
«Դատարանը պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսազրույցը գաղտնազերծելու փաստով»․ Արա Զոհրաբյան
10000:06
«Ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում ռուսական դիրքորոշման ճշմարտացիությունը». Կիրիլ Դմիտրիև (տեսանյութ)
144Երեկ, 23:57
ԵԽ-ն քվեարկել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը սառեցնելու օգտին
184Երեկ, 23:12
«Արցախյան ոչ մի պատերազմի դուք չեք մասնակցել և ոչ էլ ձեր ապօրինի որդիները». Աշոտ Մինասյան
97Երեկ, 22:18
Դանիական կենսաթոշակային հիմնադրամը կհրաժարվի ամերիկյան պարտատոմսերից. #Bloomberg
210Երեկ, 22:01
