«Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է». ՔԿ
![]() ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դահլիճում, դատական նիստի ավարտից անմիջապես հետո, Ս․ Ն․-ն իր մերձավոր ազգականի սպանության մեջ մեղադրվող Է․ Դ․-ից վրեժ լուծելու շարժառիթով, վերջինիս սպանելու դիտավորությամբ, մոտեցել և իր մոտ նախապես պահած դանակով հարվածել է նրա թիկունքին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Դահլիճում ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության ծառայողներն Է․Դ․-ին անմիջապես հեռացրել են դատական նիստի դահլիճից, որից հետո Ս․Ն․-ն, չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել, դիմել է փախուստի: Ս․Ն․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը)։ Նախաքննության ընթացքում Ս.Ն.-ն հայտնաբերվել է, կալանավորվել: 2025 թվականի նոյեմբերի 25-ին վերջինիս նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցները: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Մտավախություն չունե՞ք, որ ձեր որոշումների համար կալանքի տակ եք լինելու»․ լրագրողը՝ Մասիս Մելքոնյանին (տեսանյութ)
013:54
Իրանում արտաքին միջամտության դեմ երթեր են (տեսանյութ)
4113:46
«Գերմանիան մշակում է ՆԱՏՕ-ի առաքելություն՝ Գրենլանդիայում ԱՄՆ-ին զսպելու համար». #Bloomberg
6913:30
«Տեսանյութում հանձնում եմ չինարենիս քննությունը». Աննա Հակոբյան (տեսանյութ)
5213:12
«Ալեն Սիմոնյանը կռիվ է տալիս՝ ապացուցելու, որ «***նոդերասան» արտահայտությունը վիրավորանք է». Նաիրի Հոխիկյան
5413:06
«Ինչո՞ւ չեք աշխատում Հայ դատի ներկայացուցիչների հետ». հարց՝ Զարեհ Սինանյանին
5812:24
