«Սկանդալ՝ Երևան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված վերադարձել է»․ Լիա Սարգսյան
![]() Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սկանդալ՝ Երևան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված վերադրաձել է։ «Ուղևորներից մեկը պատմել է, որ Արգավանդում հայտնի կահույքի խանութներից մեկի տերը, ոմն Վահան Շահբազյան, ինքնաթիռի ներսում, հարբած վիճակում, հայhոjել է անձնակազմին եւ ուղևորներին, ագրեսիվ վարքագիծ է դրսևորել։ Իրավիճակն այնպես է լարվել, որ ինքնաթիռը ստիպված հետ է վերադարձվել, Շահբազյանին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին։ Վերջինիս վարքագծի պատճառով հնարավոր չի եղել ապահովել ինքնաթիռի անվտանգ չվերթը, եւ այն ստիպված օդ է բարձրաձել շուրջ 35 րոպե ուշացումով։ Փորձեցինք պարզել Վահան Շահբազյանի ինքնությունը։ Նա Արգավանդի բնակիչ է, նախկինում ունեցել է դատվածություն՝ զիծառայության ընթացքում կատարած հանցանքի համար։ Մեղադրական եզրակացության մեջ կարդում ենք․ «Վահան Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի ժամկետային զինծառայող 12.05.2017թ ժամը 21:30-ի սահմաններում, վաշտի պահեստասենյակում ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 65-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների կանոնագրքային կանոնները, վիճաբանության մեջ է մտել շարքային Մ․ Ղազարյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ ներկի թիթեղյա տարայով հարվածել է գլխի ծոծրակային շրջանին՝ պատճառելով գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ վերքի ձևով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս»։ Հիշյալ անձի մասնակցությամբ ինքնաթիռում կատարված դեպքի վերաբերյալ ներքին գործերի նախարարությունից ասացին․ «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի օդանավի մեջ անկարգ ուղևոր կա։ Մեկնած խումբը պարզել է, որ նշված չվերթի 29-ամյա ուղևորը գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, անհարգալից վերաբերմունք է դրսևորել օդանավի անձնակազմի և ուղևորների նկատմամբ՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև անվտանգության աշխատակիցների հասցեին տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։ Նա բերվել է ոստիկանության բաժին և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը «Իշխանությանը» ասաց, որ Շահբազյանը ձերբակալվել է»,- գրել է լրատվամիջոցը։ Աղբյուրը` Լիա Սարգսյան |

«Մտավախություն չունե՞ք, որ ձեր որոշումների համար կալանքի տակ եք լինելու»․ լրագրողը՝ Մասիս Մելքոնյանին (տեսանյութ)
013:54
Իրանում արտաքին միջամտության դեմ երթեր են (տեսանյութ)
4113:46
«Գերմանիան մշակում է ՆԱՏՕ-ի առաքելություն՝ Գրենլանդիայում ԱՄՆ-ին զսպելու համար». #Bloomberg
6913:30
«Տեսանյութում հանձնում եմ չինարենիս քննությունը». Աննա Հակոբյան (տեսանյութ)
5213:12
«Ալեն Սիմոնյանը կռիվ է տալիս՝ ապացուցելու, որ «***նոդերասան» արտահայտությունը վիրավորանք է». Նաիրի Հոխիկյան
5413:06
«Ինչո՞ւ չեք աշխատում Հայ դատի ներկայացուցիչների հետ». հարց՝ Զարեհ Սինանյանին
5812:24
