Սանկտ Պետերբուրգում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա
![]() Սանկտ Պետերբուրգում աշակերտը դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա: Ինչպես հայտնում է «Фонтанка»-ն՝ ուսուցչուհին վնասվածքներ է ստացել մեջքի հատվածում։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կրասնոգվարդեյսկի շրջանի թիվ 191 դպրոցում: Ըստ 78.ru-ի՝ մաթեմատիկայի 29-ամյա ուսուցչուհու վրա դանակով հարձակվել է 15-ամյա աշակերտը, որը դպրոց էր եկել դասերի սկսվելուց մոտ մեկ ժամ առաջ՝ ստուգողական աշխատանքին պատրաստվելու համար: Նշվում է, որ դեռահասի մայրը, որը նույն դպրոցի պատմության ուսուցչուհի է, խնդրել է գործընկերոջը լրացուցիչ աշխատել որդու հետ՝ մաթեմատիկայի հետ կապված խնդիրների պատճառով։ Աշակերտը հարձակումից հետո փորձել է նույն դանակով դանակահարել նաև իրեն։ «Петербург с огоньком» թելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են կնոջը պատգարակով դուրս բերում դպրոցի շենքից։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
