Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
![]() Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական հերթական նիստը: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Ազատի Սարգսյանը 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին ՀՀ նախագահի 16.03.2002թ. համար ՀՆ-1064 հրամանագրի համաձայն՝ հանդիսանալով պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու է եղել ղեկավարել, կազմակերպել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկել նախարարության կողմից պետական գույքի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը, իր իրավասության սահմաններում ընդունել և օրենքով սահմանված կարգով հրապարակել գերատեսչական իրավական ակտեր, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալ նշված սուբյեկտների անունից հանդես գալու լիազորագրեր, այդպիսով պետական մարմնում մշտապես իրականացրել է կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսացել է պաշտոնատար անձ։ Բացի այդ, դատախազը 05.11.2025 թվականին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն: |

Կիևում ռուսական հարձակումից հետո ավելի քան 1 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
13200:22
«Դատարանը պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսազրույցը գաղտնազերծելու փաստով»․ Արա Զոհրաբյան
10000:06
«Ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում ռուսական դիրքորոշման ճշմարտացիությունը». Կիրիլ Դմիտրիև (տեսանյութ)
144Երեկ, 23:57
ԵԽ-ն քվեարկել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը սառեցնելու օգտին
184Երեկ, 23:12
«Արցախյան ոչ մի պատերազմի դուք չեք մասնակցել և ոչ էլ ձեր ապօրինի որդիները». Աշոտ Մինասյան
97Երեկ, 22:18
Դանիական կենսաթոշակային հիմնադրամը կհրաժարվի ամերիկյան պարտատոմսերից. #Bloomberg
210Երեկ, 22:01
