«Երեկվա լսումները լրացուցիչ առիթ են հանդիսացել»․ Արտակ Բեգլարյան
![]() «Իհարկե, ուղիղ կապ կա այսօրվա հետախուզումների և երեկվա ԱԺ լսումների միջև»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Արցախ Միության» նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Ոչ միայն ուղիղ կապ կա, այլ հիմնական առիթը դա է։ Իսկ պատճառը բոլորս հասկանում ենք՝ վաղուց Արցախի պետական ինստիտուտների հանդեպ՝ այդ թվում այս, հետապնդումներն ակտիվ են եղել, ուղղակի երեկվա լսումները լրացուցիչ առիթ են հանդիսացել»,- նշեց Բեգլարյանը։ «Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ ճակատագիր է սպասվում ներկայացուցչության շենքին, քանի որ ավելի վաղ դատախազությունը շենքը բռնագանձելու պահանջ էր ներկայացրել»․ հետաքրքրվեց լրագրողը։ «Եթե բավարար հանրային ճնշում չլինի, իհարկե, կհասնեն։ Չեք տեսնո՞ւմ, որ իրենք ինչ ուզում են, դատարաններն էլ այդ ակտերն էլ ընդունում են»,- ի պատասխան ասաց Արտակ Բեգլարյանը։ Արցախի նախկին ՄԻՊ-ը հավանական համարեց նաև այսօրվա խուզարկության և երեկ ՀՀ վարչապետի Գերմանիայում կատարած այն հայտարարության միջև, թե պետք է փակվի ԼՂ վերադարձի հարցը․ «Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը, կամ ՀՀ վարչապետը, Արցախի ժողովուրդը պետք է որոշի վերադառնում է, թե ոչ»,- հավելեց Արցախի քաղաքական գործիչը։ |

Կիևում ռուսական հարձակումից հետո ավելի քան 1 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
13200:22
«Դատարանը պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսազրույցը գաղտնազերծելու փաստով»․ Արա Զոհրաբյան
10000:06
«Ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում ռուսական դիրքորոշման ճշմարտացիությունը». Կիրիլ Դմիտրիև (տեսանյութ)
144Երեկ, 23:57
ԵԽ-ն քվեարկել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը սառեցնելու օգտին
184Երեկ, 23:12
«Արցախյան ոչ մի պատերազմի դուք չեք մասնակցել և ոչ էլ ձեր ապօրինի որդիները». Աշոտ Մինասյան
97Երեկ, 22:18
Դանիական կենսաթոշակային հիմնադրամը կհրաժարվի ամերիկյան պարտատոմսերից. #Bloomberg
210Երեկ, 22:01
