«Գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ»․ Անահիտ Ավանեսյան
![]() «Ինչպե՞ս եք գնահատում, որ պատարագից մեկ օր առաջ եկեղեցու դռները փակվում են ԱԱԾ-ի միջոցով, կապարակնքվում են, մարդկանց թույլ չեն տալիս մասնակցել պատարագի և պատարգը ծառայեցվում է քաղաքական վերնախավին»,- ճեպազրուցի ժամանակ հարց ուղղվեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ «Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, պատարագը մատուցվում է և ուղղված է Աստծուն, և ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ։ Անտանգության միջոցառումների առումով չեմ կարող խոսել, բայց, այո, գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ՝ մինչ այդ այցելությունները»,- ի պատասխան ասաց նախարարը։ «Որոշ քաղաքացիներ փորձում են քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրացնել եկեղեցու ներսում, ինչը պատարագը շեղելու և դրանից հայացքները տանելուն է ուղղված։ Այս սադրիչ գործողություններին իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերում և քաղաքացիների ոչ մի իրավունք չի խախտվում։ Բայց ակնհայտ է, որ շատ քաղաքացիներ այս հոգևոր նորոգման ճանապարհին հավատում և աջակից են»,- հավելեց Անահիտ Ավանեսյանը։ |

«Մտավախություն չունե՞ք, որ ձեր որոշումների համար կալանքի տակ եք լինելու»․ լրագրողը՝ Մասիս Մելքոնյանին (տեսանյութ)
013:54
Իրանում արտաքին միջամտության դեմ երթեր են (տեսանյութ)
4113:46
«Գերմանիան մշակում է ՆԱՏՕ-ի առաքելություն՝ Գրենլանդիայում ԱՄՆ-ին զսպելու համար». #Bloomberg
6913:30
«Տեսանյութում հանձնում եմ չինարենիս քննությունը». Աննա Հակոբյան (տեսանյութ)
5213:12
«Ալեն Սիմոնյանը կռիվ է տալիս՝ ապացուցելու, որ «***նոդերասան» արտահայտությունը վիրավորանք է». Նաիրի Հոխիկյան
5413:06
«Ինչո՞ւ չեք աշխատում Հայ դատի ներկայացուցիչների հետ». հարց՝ Զարեհ Սինանյանին
5812:24
