Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Դրական լուծման միտում տեսնում եմ». Ալեն Սիմոնյանը՝ գերիների մասին

171
Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ., 12:18
«Դրական լուծման միտում տեսնում եմ». Ալեն Սիմոնյանը՝ գերիների մասին

«Ի՞նչ նորություն կա գերիների վերադարձի գործընթացից»,- դիմելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հարցրեց լրագրողը: Պաշտոնյան ասաց, որ այդ մասին բարձր չեն խոսում. «Բոլոր հանդիպումներում՝ լինի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, թե միջազգային որևէ պատվիրակության հետ, զրույցի մեջ մշտապես գերիների, պահվող անձանց, անհայտ կորածների մասին կետ կա: Դա մշտապես լինելու է այնքան ժամանակ, մինչև հարցը չլուծվի: Իսկ դրական լուծման միտում տեսնում եմ»,- նշեց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը