Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 11 դեկտեմբերի, 2025 թ.

«Ընտրություններով իրատեսական է հաղթել իշխանությանը, եթե հնարավորինս շատ ընտրող մասնակցի»․ Նարինե Կիրակոսյան

64
Այսօր, 00:06
«Ընտրություններով իրատեսական է հաղթել իշխանությանը, եթե հնարավորինս շատ ընտրող մասնակցի»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմությունը պետք է առաջարկի մաքուր օդ ունենալու ու ջրի պաշարի ծրագիր
Փաշինյանական քաղաքական նավարկումներին հակազդել կարելի է, եթե ընտրական պայքարին պատրաստ ուժերը մշակեն ու ներկայացնեն քաղաքական գաղափարախոսություն։
Մարդիկ կարոտ են բանական մտածելակերպի, նրանց պետք է հնարավորություն տալ ընտրելու տարբերակներ ունենան։
Այլապես, «բա որ նիկոլը չլինի, ուրիշ ո՞վ» տարբերակը կշարունակի հակազդել ընտրությունների դեպքում։
Բայց ընտրություններով իրատեսական է հաղթել ազգակործան փաշինյանական իշխանությանը, եթե հնարավորինս շատ ընտրող մասնակցի և ընդդիմությունը բացի նիկոլին հեռացնելուց, երաշխիքներ տա, որ Հայաստանը տոտալ ճահճից կհանի։
Այս ամենի օրինակը բոլոր ՏԻՄ ընտրություններում ակնհայտ է, որովհետև իշխանության ջանքերը՝ ամեն կերպ հաղթել դրանցում, տապալվում էին։ Մարդիկ ընտրում են փաշինյանին ռեալ ընդդիմացող կուսակցությանը, միավորմանը։ Այլ բան է, որ ժողովրդի ընտրյալներին կամ կալանավորում, կամ սպանում էին։ Վաղարշապատի ընտրությունները ևս հետաքրքիր օրինակ են, որտեղ իշխանության կողմից պետական ռեսուրսի օգտագործումը մեկ է չտվեց լիարժեք «հաղթանակ»։ Մինչև ընտրություններ Խոյ խոշորացված համայնքը միացրեցին Վաղարշապատին, ակնհայտ կոռուպցիոն սխեմաներ օգտագործեցին պետական բյուջեն վատնելով և այլն։ Նաև մեծ ջանք օգտագործվեց, որ ընտրություններին շատ քիչ մարդ գնա ընտրատարածք, համայնքի միավորումն էլ կազմակերպվեց հենց ընտրությունների նախօրեին, կարելի է ասել։
Այնուամենայնիվ երկրորդ ու բավականին մեծ թվով ձայն ստացավ ընդդիմադիր ուժը։
Ես կարծում եմ, որ քաղաքական գաղափարախոսությունը պետք է ռեալ սոցիալական, առողջապահական ու ամենակարևորը՝ բնապահպանական ծրագիր պարունակի, քանզի կոնկրետ օդ շնչելու և խմելու, ոռոգման ջրի խնդիր կա։
Էն, ինչ անում են այսօր իշխանությունները այս ոլորտներում, ծայր աստիճան անգրագետ է, ու բոլոր ծրագրերը բերել են մեզ էկոլոգիական աղետի շեմին կանգնեցրել։ Հասարակ օդ չկա շնչելու, որը ոչ մի տեղ չես թաքցնի ու որի պատճառը, այո, միայն ու միայն այս իշխանությունն է։ Իսկ Արցախը հանձնելուց հետո ջրի մեծ խնդիր կա։ Եթե օդ չկա, վաղը ջուր էլ չլինի ո՞ւմն է պետք այստեղ մնալը։ Կասե՞ք»։