Վարպետից՝ ԱԱԾ ծառայող, ապա մարզպետի խորհրդական. ի՞նչ ունեցվածք ունի Արամ Գրիգորյանը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայողը չսպասեց՝ համակարգում բոլորելու աշխատանքի 30-ամյակը. նա մեկ տարի շուտ համակարգից դուրս եկավ ու դարձավ մարզպետի խորհրդական։ Կոչումով պահեստազորի փոխգնդապետը 2024-2025 թվականներին աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի օգնական, ապա 2025 թվականի ապրիլի 2-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 12-ը աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի խորհրդական։ 15.09.2025 թվականին ՀՀ Արմավիրի մարզպետի որոշմամբ նա նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական: Արամ Գրիգորյանը նախկինում հայտարարագիր չի ներկայացրել. միայն 2025 թվականի հոկտեմբերին նա լրացրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի եւ եկամուտների հայտարարագիր։ Մարզպետի խորհրդական դառնալուց մեկ ամիս առաջ, երբ Գրիգորյանը Մեծամոր համայնքի ղեկավարի խորհրդականն էր, ձեռք է բերել նոր անհատական բնակելի տուն։ Արամ Գրիգորյանը 2019 թվականին ձեռք է բերել Toyota մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3 մլն 541 հազար դրամ, 4,2 մլն դրամ հազմել են կանխիկ դրամական միջոցները։ Խորհրդականի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ կազմել է 1,5 մլն դրամ»։ |

«Հրաժարվել եմ որևէ բացատրություն տալուց»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4621:12
«Փաշինյանն իրեն Տրդատ Մեծ է երևակայում և ակնարկում եկեղեցու հպատակեցման մասին»․ Գոռ Մադոյան
8520:24
«Փաշինյանի տերերը փորձում են խմբագրել հայկական ինքնությունը»․ Վահագն Ավագյան
6520:18
«Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Կոպիրկինի հետ»․ Արման Մուսինյան
6419:42
«Ժամանակն է, որ Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն». Թրամփ (տեսանյութ)
20215:57
«Այդպիսի բան գոյություն չունի. էդ մարդը երևի նոր Խորենացի է դարձել». Աշոտ Ղուկասյան (տեսանյութ)
10815:24
