Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

«Պետք է ժողովրդին անընդհատ հիշեցնել, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ոնց է իրենց խաբել, ոնց է հարստացել»․ Տիգրան Քոչարյան

77
Այսօր, 11:48
«Պետք է ժողովրդին անընդհատ հիշեցնել, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ոնց է իրենց խաբել, ոնց է հարստացել»․ Տիգրան Քոչարյան

«Ընդդիմությունն անընդհատ ընկնում է Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգերի հետևից, նա պետք է առաջարկի իր օրակարգը. եթե նույնիսկ չկա, կարելի է ձևավորել։ Քանի Նիկոլ Փաշինյանի ասածների վրա բուռն արձագանք է լինում, կարելի է ասել, որ օրակարգ թելադրողն ինքն է»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին։ «Ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը, երբ ինքն ընդդիմադիր էր․ 2000-ական թվականներին որոշակի թեմաներ էր առաջ քաշում և քննադատում, որոնց շուրջ մինչև հիմա խոսում է․ ինքը հետևողական է։ 2018թ-ից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ մեղքեր է գործել, որոնք ընդդիմությունը մոռանում է՝ ընկնելով հերթական նոր մեղքի հետևից, մինչդեռ նախորդ մեղքերը բավականին ցայտուն են եղել և, եթե անընդհատ դրա մասին հիշեցնեն, բավականին շատ բանի կարելի է հասնել։ Պետք է հետևողական լինել, անընդհատ կրկնել իր չարածները, իր մեղսագործությունները և անընդհատ ժողովրդին հիշեցնել, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ոնց է իրենց խաբել, ոնց է հարստացել»,- հավելել է Քոչարյանը։

Տիգրան Քոչարյանի հարցազրույցը