Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ.

«Հակոբյանի նկատմամբ բռնություն կիրառելու որևէ այլ պատճառ, քան նրա հանրային գործունեությունը, գոյություն չունի». Ռուբեն Մելիքյան

70
Այսօր, 16:36
«Հակոբյանի նկատմամբ բռնություն կիրառելու որևէ այլ պատճառ, քան նրա հանրային գործունեությունը, գոյություն չունի». Ռուբեն Մելիքյան

«Ես նայեցի Միհրանի էջը, տեսա քննադատական գրառումներ, բայց չտեսա այնպիսինները, որ որևէ տիրույթում՝ բարոյական, իրավական, կարող էին հիմք տալ... Իրավական պետության տրամաբանությունից մի պահ դուրս գանք: Բարոյական տրամաբանությամբ անգամ՝ չեմ տեսել նման բաներ: Բայց ամեն օր կարող են խաղի կանոններ փոխվել. կարող է դրանով իշխանությունները փորձում են ցույց տալ, որ այսուհետ, եթե մեզ այսպես քննադատեք, կարող է էսպես լինել, չգիտեմ»,- ԲԿ-ի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով հանրային, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքին: «Միակ բանը, որ հստակ է, այն է, որ Հակոբյանի նկատմամբ բռնություն կիրառելու որևէ այլ պատճառ, քան նրա հրապարակային, հանրային գործունեությունը, գոյություն չունի»,- հավելեց նա: