«Առաջարկվել է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել նախ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում»․ Բայրամով
![]() Ադրբեջանն առաջարկել է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել նախ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում։ Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում։ «Արդեն տեղի է ունեցել երեք հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում և Թուրքիայում՝ 2024 թվականին։ Թուրքիայում կայացած հանդիպումից հետո մեր պատվիրակությունն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշել ենք, որ Ադրբեջանում հանդիպում կազմակերպելուց հետո կհամաձայնենք հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում։ Ցավոք, հետագա ժամանակահատվածում մենք չկարողացանք համաձայնության գալ. հայկական կողմը համաձայն չէ այս հաջորդականության հետ»,- ասել է նա։ Բայրամովի խոսքով՝ այսօր տարածաշրջանում ստեղծվել է բոլորովին այլ մթնոլորտ։ «Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններն արդեն մասնակցում են միմյանց տարածքներում անցկացվող հանդիպումներին։ Հաշվի առնելով սա և այլ գործոններ՝ մենք կարծում ենք, որ Հայաստանն այս պահին որևէ հիմք չունի մերժելու մեր առաջարկը։ Ամեն դեպքում, մենք դրանում որևէ տրամաբանություն չենք տեսնում։ Մեր առաջարկը մնում է ուժի մեջ»,- նշել է Բայրամովը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
