«Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում». Միհրան Հակոբյան
![]() Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ Նիկոլի՝ Հայ Առաքելական Եկեղեցին 301-ին ստեղծել է պետությունը, ուստի Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է հնչի պատարագներին ընդառաջ: Սա, նույնիսկ, անգրագիտության դրսևորում չէ: Սա պարզունակ խեղկատակություն է, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Հիսուս Քրիստոսի աշակերտները՝ Թադեոսն ու Բարդուղիմեոսը, իսկ 301-ին հայ Արշակունի արքայատոհմը քրիստոնեությունը հռչակել է՝ որպես պետական կրոն: Սա նաև պատեհապաշտության վառ դրսևորում է, որովհետև ՀՀ անկախության հռչակագիրը, Արցախը, Ցեղասպանությունն ու Հայոց պատմությունն ուրացողը մի օր, փաստացի, որոշել է Հայաստանի Հանրապետությունը հռչակել Մեծ Հայքի թագավորության իրավահաջորդ: Իսկ թե ինչ եղավ հետո, երբ խեղկատակը միջազգային հարթակներից խոսում էր Տիգրան Մեծի թագավորությունից, ականատես ենք բոլորս: Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում...»։ Աղբյուրը` Միհրան Հակոբյան |

«Մտավախություն չունե՞ք, որ ձեր որոշումների համար կալանքի տակ եք լինելու»․ լրագրողը՝ Մասիս Մելքոնյանին (տեսանյութ)
013:54
Իրանում արտաքին միջամտության դեմ երթեր են (տեսանյութ)
4113:46
«Գերմանիան մշակում է ՆԱՏՕ-ի առաքելություն՝ Գրենլանդիայում ԱՄՆ-ին զսպելու համար». #Bloomberg
6913:30
«Տեսանյութում հանձնում եմ չինարենիս քննությունը». Աննա Հակոբյան (տեսանյութ)
5213:12
«Ալեն Սիմոնյանը կռիվ է տալիս՝ ապացուցելու, որ «***նոդերասան» արտահայտությունը վիրավորանք է». Նաիրի Հոխիկյան
5413:06
«Ինչո՞ւ չեք աշխատում Հայ դատի ներկայացուցիչների հետ». հարց՝ Զարեհ Սինանյանին
5812:24
