«Հակառակ եկեղեցահալած քաղաքականության, պիտի շարունակենք մեր առաքելությանը հավատարիմ ծառայությունը» ․ Գարեգին Բ
![]() «Մեր կատարած ուղերձներում, ինչպես նաև հայտարարություններում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին, լռեցնելու նրանց արդար ձայնը, նաև հարկադրելու Եկեղեցու կարգաց և կանոնաց խախտմամբ գործողություններ կատարելու»,- «Զվարթնոց» օդանավակայանում դիմելով հավաքված քաղաքացիներին՝ այս մասին նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ «Հակառակ ստեղծված դժվարին կացության՝ նման եկեղեցահալած քաղաքականության, մենք որպես Հայրապետ հայոց եկեղեցական Ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ, մեր հոգևոր դասի հետ միասին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և թեմերում պաշտոնավարող եկեղեցականաց հետ միասին պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել ժողովրդին: Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին, սիրելի՛ հայորդիներ, կարող պիտի լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը եղբայրսիրությունը որպես բարձրագույն արժեքներ դարձնել հիմը մեր ժողովրդի կյանքի և այդ արժեքների վրա խարսխել, կառուցել մեր հայրենիքի վաղվա լուսավոր ու պայծառ օրը․․․»,- իր ուղերձում ընդգծեց Վեհափառ Հայրապետը։ |

Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ ներկա պահին քրեական վարույթ առկա չէ
1819:18
«Հուսիկ աբեղա Սմբատյանը նշանակվել է Գևորգյան ճեմարանի և Վազգենյան դպրանոցի տեսուչ»․ Մայր Աթոռ
6018:54
«Լավ է, երբ գերտերության առաջնորդը ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ղեկավարի հետ»․ Թաթուլ Հակոբյան
7718:12
«Մի՛ մասնակցեք խաղարկային հոլովակներում»․ Մհեր Մկրտչյան (տեսանյութ)
11316:36
«Պատերազմ տեսած երկրում ապաստարանները կա՛մ փակ են, կա՛մ վերածված պահեստների ու աղբանոցների»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
9516:18
«Կարող ա՞ սպասում եք՝ արևը դուրս գա ու մաքրի փողոցները»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
5915:30
