«Ալիևը և Փաշինյանը փորձում են մեզ կանգնեցել ընտրության առաջ՝ ինքնասպանությո՞ւն, թե՞ կապիտուլյացիա»․ Իշխան Սաղաթելյան
![]() «Մեր գաղափարներն այսօր առավել քան պահանջված են, քանի որ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առջև է, իսկ հայկական ինքնությունը դարձել է համակարգային հարվածի թիրախ՝ թե՛ դրսից, թե՛ ներսից, և մենք շատ հստակ թե՛ դրսի, թե՛ ներսի հակահայ ուժերին ասում ենք՝ «Այստեղ չենք հավաքվել միայն անցյալը արժևորելու։ Այստեղ ենք՝ առավել շատ ներկայի ու ապագայի մասին խոսելու և լուծումներ առաջարկելու․․․ Բոլորիս համար պարզ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենածանր և վճռորոշ ժամանակահատվածներց մեկը: Ալիևը և Փաշինյանը փորձում են մեզ կանգնեցել ընտրության առաջ՝ ինքնասպանությո՞ւն, թե՞ կապիտուլյացիա։ Այդ զույգը մեզ փորձում է համոզել, որ անկախ Հայաստան ունենալու համար պետք է առաջնորդվել Ադրբեջանի գծած սահմաններով, թելադրանքով ու պայմաններով։ Մեզ առաջարկվողը ոչ թե խաղաղություն է, այլ շարունակական զիջումների դիմաց զինադադար, որտեղ մեր ուժի բոլոր աղբյուրները և վերականգնվելու հնարավորությունները հետևողականորեն ոչնչացվում են: Մեր անվտանգության համակարգը քանդվում է ոչ թե նորով փոխարինելու, այլ անվտանգության նոր խնդիրներ ստեղծելու դիտավորությամբ։ Մեզ ստիպում են դադարել հավատալ, որ Հայաստանը երբևէ կարող է լինել ուժեղ․․․ Մեր ինքնության սյուները՝ Եկեղեցի, պատմություն, ազգային խորհրդանիշեր․ ներկայացվում են որպես «անցյալից մնացած բեռ», որոնցից պետք է հրաժարվել: Այդպես էին վերաբերվում նաև Արցախին։ Ահա սա է Ալիևի և Փաշինյանի առաջարկած «Իրական Հայաստանը», որը փաթեթավորել են «Չորրորդ Հանրապետություն» անունով․․․»,- ընդգծեց Սաղաթելյանը՝ հավելելով՝ Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ, մենք ապացուցելու ենք, որ Հայաստանը չի՛ ծնկել, չի՛ հանձնվել և չի՛ հանձնվելու․ սա՛ է Դաշնակցության խոսքը։ |

«Սիրիայում վերջին զարգացումները և դրանց նշանակությունը սիրիահայ համայնքի համար». Արմեն Պետրոսյան
5500:00
Թրամփն առաջարկում է Եվրոպային Գրենլանդիայի փոխարեն կենտրոնանալ Ուկրաինայի վրա
145Երեկ, 22:29
Ղեկավարներ, որոնց Թրամփը հրավիրել է անդամագրվել Գազայի կարգավորման «Խաղաղության խորհրդին»
97Երեկ, 20:12
«Եվրոպան կարող է ստեղծել անվտանգության նոր դաշինք առանց ԱՄՆ-ի»․ #Politico
165Երեկ, 18:37
«Կարծում եմ՝ ովքեր խուսափել են բանակից, պետք է իրավունք չունենան պետական համակարգում աշխատելու». Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
127Երեկ, 18:24
«Որոշել եմ Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ հրավիրել»․ Կոշտա
195Երեկ, 17:31
