«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանական Մինվալը տեղեկություն է հրապարակել՝ հղում անելով իր աղբյուրին, որ նոյեմբերի 28-ին ադրբեջանական Գաբալայում կայացած սահմանազատման ու սահմանագծման հարցերի հանձնաժողովների հանդիպմանը քննարկվել են ոչ միայն սահմանազատմանը վերաբերող հարցեր, այլ նաեւ ադրբեջանական նավթի ու նավթամթերքի՝ Հայաստան ներկրման հարցեր: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 28-ին տարածվեց հաղորդագրություն, որ Գաբալայում տեղի է ունեցել հանձնաժողովների հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի գլխավորությամբ: Ընդ որում, առաջին անգամ է, որ հանձնաժողովների հանդիպումը կայացել էր ոչ թե երրորդ երկրում կամ սահմանին, այլ Ադրբեջանի քաղաքներից մեկում: Իհարկե պայմանավորվել են, որ մյուսն էլ լինի Հայաստանում: Այդ նիստին եւ թեմային ես անդրադարձ կատարել եմ Օրվա թեմայի դեկտեմբերի 1-ի թողարկմանը, որի հղումը կարող եք գտնել իմ տելեգրամյան ալիքում կամ Առավոտի հարթակներում: Պաշտոնական հաղորդագրությունն իհարկե ընդհանուր ձեւակերպումներով ստանդարտի մեջ էր: Բայց, Մինվալլն ահա հայտնում է, որ քննարկվել է Հայաստան ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց: Ընդ որում, հրապարակումը այն մասին է, որ դիմել են Վրաստանին՝ երկաթուղային տարանցման համար, սակայն Թբիլիսին ասել է անտրամաբանական բարձր գին: Ի դեպ, այս հանգամանքը շատ հետաքրքիր է հայ-վրացական հարաբերությունում որոշակի խնդիրների հավանականության մասին տեղեկությունների ֆոնին: Ես ի դեպ նախօրեին անդրադարձա սոցապ նախարար Արսեն Թորոսյանին Վրաստան գործուղելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը: Փաստորեն Վրաստանով Հայաստան է եկել ռուսական եւ ղազախական հայտնի ցորենը՝ Ադրբեջանի տարածքով: Այդ առնչությամբ օրինակ չի եղել տեղեկություն, որ Վրաստանը պահանջում է տարանցման բարձր գին: Արդյո՞ք դա նշանակում է, որ տարանցման բարձր գին պահանջում են միայն ադրբեջանական ապրանքների համար: Այդքան էլ պարզ չէ: Այստեղ, սակայն, առանձին հարց է փաստորեն այն, որ Երեւանը Բաքվի հետ քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց: Շատ հետաքրքիր է, ո՞վ է լինելու ներկրողը: Չէ՞ որ Հայաստանում նավթամթերքի շուկան, այսպես ասած, մասնավոր է, այսինքն՝ պետությունն այդ շուկայում ներկայացված չէ: Հետեւաբար, մասնավոր ի՞նչ ընկերություն է, որ մտադիր է Ադրբեջանից նավթ կամ նավթամթերք ներկրել Հայաստան, որ կառավարական հանձնաժողովնների օրակարգում էլ առկա է այդ հարցը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Երկրի սուվերենության անկյունաքար-կամուրջը դարձրեց փալասի կտոր, որի վրայով քայլելու են թշնամիները»․ Վահե Սարգսյան
6618:42
«Դիվանագիտական ուժի չափման կարևորագույն բաղադրիչներից են պետության «ռազմավարական հավակնությունները»». Արա Պողոսյան
5618:36
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը
7617:24
«ԱՄՆ-ն զգալի ռազմական ուժեր ունի Մերձավոր Արևելքում»․ Վենս (տեսանյութ)
14716:54
ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8416:12
«Անհասկանալի է, ինչու Թրամփը տետ-ա-տետ հանդիպում չունեցավ Հայաստանի վարչապետի հետ»․ Սուրեն Սարգսյան
10215:48
