«Նիկոլ Փաշինյանը թոկ է ՀՀ-ի վզին և այդ թոկից պետք է ազատվել»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Օգտագործելով ո՛չ իմ տերմինները՝ ասեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը թոկ է ՀՀ-ի վզին և այդ թոկից պետք է ազատվել»,- աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի վաղ Քոչարյանն օրինակներ էր բերել, որոնք, նրա խոսքով, ցույց են տալիս, որ երկրի առաջնորդը պատրաստ է հակադրվելով երկրի շահերին, առաջ մղել անձնական շահերը։ «44-օրյա պատերազմի ժամանակ առաջարկը՝ կանգնեցնել պատերազմը, վարչապետի կողմից մերժվեց։ Պատերազմը չի կանգնեցվել մի պատճառով, որ իրեն դավաճան չասեն։ Երկրորդ, երկրի շահերից էր բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա ու նոր առաջնորդը փորձի վերանորոգել պրոբլեմները․ չի՛ արել, արդյունքում հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի կեսը։ Հաջորդը, Պրահայում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, բխո՞ւմ էր դա ՀՀ շահերից, իհարկե ոչ»,- ասել էր Քոչարյանը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
