Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան

52
Այսօր, 22:06
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքերը հարձակվել են հայերի վրա։
Թշնամին գրոհում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Իսլամի հետևորդները դատում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան հայրերին։
Մասիսը Փաշազադեի ցանկությունները իրականացրեց։
Փաշինյանը վերացնում է Հայ Եկեղեցու գործոնը, դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, քանդում է վերջին հենասյունը, որի վրա մի կերպ կանգնած է հայկական պետությունն ու պետականությունը։
Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար, որ գան բնակվեն ու իրենց ազատ և անկաշկանդ զգան, ընկճված ու ճնշված չլինեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայությամբ ու դոմինանտությամբ։ Որ գան հիմնվեն ու մզկիթ սարքեն և նամազ կանչեն առանց վախելու։ Որ գան հաստատվեն հայ հողի վրա առանց խոչնդոտ։
Անտարբեր ապրող իմ հայ ժողովուրդ, եթե դու այսօր չպաշտպանեցիր քո Եկեղեցին՝ վաղը քո ձեռքով մզկիթ կսարքես թուրքերի համար։ Եթե դու այսօր զօրավիգ չեղար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ վաղը ստիպված հանդուրժելու ես թուրք֊ադրբեջանական մզկիթների առկայությանը։ Եթե դու այսօր նեցուկ ու թիկունք չեղար Հայ Եկեղեցու սպասավորներին՝ Դպիրից մինչև Կաթողիկոս, ուրեմն վաղը դու ոզես չուզես կհանդուրժես թուրք մոլաներին։
Հ. Գ. Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, ով կալանքի որոշում է կայացրել #Բագրատ_Սրբազան ֊ի, #Միքայել_Սրբազան ֊ի, #Արշակ_Սրբազան ֊ի մասով։
Դու ի՞նչ խղճով ես հաց կտրում Մասիս, դու վո՞նց ես հանգիստ քուն մտնում Մասիս։
#Մասիս_Մելքոնյան ֊ը #նիկոլ_փաշինյան ֊ի գաղափարակից ու գործընկեր #Արամ_Սարգսյան ֊ի քաղաքական հայացքների կիսողն է»։