«Փաշինյանը պարտվել է ներքին ու արտաքին բոլոր նախաձեռնություններում»․ Նաիրի Հոխիկյան
![]() Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն իրականում պարտվել է ներքին ու արտաքին բոլոր նախաձեռնություններում։ - Պարտվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ գործարքում։ Հիմա ստիպված է կատարել նրա բոլոր պայմանները։ - Պարտվել է Թուրքիայի հետ գործարքում և ցեղասպան անվանելուց հետո ընկավ Էրդողանի թակարդն ու հիմա ուրանում է նույնիսկ Արարատը։ - Պարտվել է Ռուսաստանի դեմ իր սկսած պայքարում և հիմա ստիպված է հնարավոր բոլոր միջոցներով Պուտինին իր հավատարմությունը ապացուցել։ - Պարտվել է դեպի Եվրոմիություն իր ձգտումներում՝ թարս ապտակ ստանալով եվրոպացիներից։ - Պարտվել է Թրամփի հետ իր բարեկամության հեքիաթներում, երբ ԱՄՆ նախագահը հրապարակային կերպով անգամ չէր հիշում Նիկոլի անունը և նրան անվանում «մյուս տղա»: - Պարտվել է մարդկանց ուղեղները լվանալու «կրթությունը նորաձև է» խեղկատակության մեջ, քանի որ մարդիկ ստիպողաբար էին գնում այդ հանդիպումներին ու ոչ մի կերպ չէին հավատում դրանց հեքիաթներին։ Ի վերջո, տևական ժամանակ է, չկան այդ հանդիպումները։ - Պարտվել է հեծանիվ քշելու քարոզչության մեջ՝ հասկանալով, որ մարդիկ դրան էլ լուրջ չեն վերաբերվում։ - Պարտվել է թոշակ բարձրացնելու խոստումներում՝ հասկանալով, որ ժողովրդի մեծամասնությունը հայրենիքը չի փոխում թոշակի հետ։ Հիմա Նիկոլն արդեն սպառնում է ընդհանրապես կտրել թոշակը։ - Պարտվել է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հրեշավոր պայքարում։ Հոգևորականներն այլևս չեն վախենում Նիկոլի պատիժներից, իսկ հրեշի համար ամենամեծ դժբախտությունը այն է, երբ իրենից այլևս չեն վախենում։ Այդ ժամանակ էլ վրա է հասնում հրեշի վախճանը։ Այսքանից հետո պե՞տք է արդյոք ունենալ մշտապես պարտվող, թույլ ու անհեռատես ղեկավար։ Հարցս ուղղված է թաքնված կամ հայտնի նիկոլականներին»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Նպատակ ունեն հոգեբանորեն վարժեցնել զանգվածային բռնաճնշումներին»․ Արմեն Այվազյան
7501:30
«Սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է»․ Նարեկ Մանթաշյան
6101:06
«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան
8800:30
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9800:12
«Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Բունդեսթագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը
128Երեկ, 23:45
